Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:05 04-04-2022

Վերմիշյանի գործով վկաներին ԱԱԾ-ում սպառնացել են, ասել՝ գաղտնալսումներ կան

«Ինքն իրենով բուժում է ստանում, չի դիմում ոչ մի տեղ, վստահություն չկա։ Դիմել ենք, «Էրեբունի» ԲԿ-ի ախտորոշումը կա, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ կան»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի առողջական վիճակին։ Փաստաբանն առողջական վիճակի վերաբերյալ նաև ասաց, որ Վերմիշյանը դեղորայքային բուժում է ստանում։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործի քննությանը, ասաց, որ առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է գործի քննությունը. «Նյութերն ամբողջությամբ հետազոտել ենք, հիմա վկաներին ենք լսում, գրեթե կեսին լսել ենք»։

Անդրադառնալով դատարանում վկաների տված ցուցմունքներին՝ փաստաբանն ասաց, որ այդ ցուցմունքները հօգուտ Վերմիշյանի են. «Վկաները դատարանում տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնցից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ում իրենք հոգեբանական ազդեցության տակ են եղել։ Այսինքն՝ մարդկանց սպառնացել են, ասել են՝ գաղտնալսումներ կան»։ Իսկ թե դատավորը ոչինչ չի՞ ձեռնարկում նախաքննական ընթացքում վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելուն, Կոչուբաևն ասաց, որ դատարանը կարող է գործընթացներ սկսել, բայց քանի որ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, ոչինչ պետք չէ սպասել։

Խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ մերժվել է 18 միլիոն դրամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Վահագն Վանիկի Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 3,2 կետի (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 2 կետի (խարդախությունը) հատկանիշներով:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են