Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան պահպանողական Fox News հեռուստաալիքին։ Ահա հիմնական մեջբերումները:
• Մենք մեր տարածքը չենք վաճառում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը չի քննարկվում (տարածքներ զիջելու գնով Ռուսաստանի հետ զինադադարի հասնելու մասին հարցին ի պատասխան)։
• Ճշմարտության հաղթանակը Ուկրաինայի և ուկրաինացիների հաղթանակն է: Հարցն այն է, թե երբ այն կավարտվի: Դա խոր հարց է: Դա ցավալի հարց է: Բացի հաղթանակից՝ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի որևէ արդյունք:
• Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել: Ես կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք այն շատ ավելի ուժեղ կդարձնենք: Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում մեզ ավելի ուժեղ դարձնել ՆԱՏՕ-ի հաշվին, մենք հավելում ենք, մենք լոկոմոտիվ ենք, կարծում եմ՝ մենք եվրոպական մայրցամաքի կարևոր բաղադրիչներից մեկն ենք։
• Պարզապես մեզ հրթիռներ տվեք, մեզ ինքնաթիռներ տվեք, դուք չեք կարող տալ F-18 կամ F-19 կործանիչներ կամ այլ բան, մեզ հին սովետական ինքնաթիռներ տվեք, ահա և վերջ:
• Ինչքան շատ ես տալիս, այնքան նրանց ախորժակը մեծանում է (ի պատասխան այն հարցին, թե ինչի է ուզում հասնել Վլադիմիր Պուտինն այս պատերազմով)։