Ներքին 4 տարի առաջ - 15:00 02-04-2022

Գագիկ Ջհանգիրյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է։ Այս մասին ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը. «31.03.2022թ. Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում, իսկ թե ինչ է ասել, շատ հուզիչ է»։

Իսկ թե ինչ քրեական գործով է հարցաքննվել Ջհանգիրյանը, փաստաբանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ գործը վերաբերում է 2000 թվականին տեղի ունեցած մի զինվորի սպանությանը. այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը եղել է զինվորական դատախազ. «Գագիկ Ջհանգիրյանն է վերահսկել գործը»։

Գործի վերաբերյալ փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել, նաև նշեց՝ չի կարող ասել, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվել Ջհանգիրյանը. «Մանրամասները չեմ կարող ասել, սպասում եմ որոշմանը»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող