Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:30 02-04-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային սարքավորումներ կհանձնի՝ քիմիական հարձակումներից պաշտպանվելու համար

ԱՄՆ-ն ռազմական սարքավորումներ է հանձնում Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում՝ քիմիական պաշտպանության պարագաներ:
Այս մասին իր ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Փսակիի խոսքով՝ Վաշինգտոնն իրականացնում է նշված մատակարարումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքները։
«Մեր ուկրաինացի գործընկերներին օգնելու համար ԱՄՆ կառավարությունը պաշտպանական սարքավորումներ և պարագաներ է նվիրաբերում Ուկրաինայի կառավարությանը, որոնք կարող են կիրառվել այն դեպքում, երբ Ռուսաստանը քիմիական և կենսաբանական զենք օգտագործի Ուկրաինայի դեմ: Մենք դա փոխանցում ենք մի շարք նյութերի և տեխնիկայի հետ միասին»,- ասել է մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ