Մամուլ 4 տարի առաջ - 08:11 01-04-2022

Հարցաքննվել են ԱՀ նախագահը, ՊԲ հրամանատարները և այլք․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին է ներկայացրել անցած տարվա գործունեության մասին հաղորդումը, որը կլսվի ԱԺ առաջիկա նիստում։ Տարեկան հաղորդում է ներկայացրել նաեւ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպանը, որը պաշտոնաթողությունից հետո էլ ակտիվ է եւ ընդդիմադիր դիրքորոշում ունի, ուստի սպասվում է, որ նրա ու ԱԺ մեծամասնության հանդիպումը դիտարժան է լինելու։ Դատախազության հաղորդումը ծավալուն է՝ 313 էջից։

Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ 2021-ին հանցագործությունների թիվն աճել է մոտ 15 տոկոսով՝ 3 հազար 800 դեպքով։ Նաեւ՝ 44-օրյա պատերազմին առնչվող 2 հազար գործ է քննվում, այդ թվում՝ «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ ԶՈՒ մարտունակության վրա բացասական հետեւանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները»:

Նշվում է, որ այս գործերն աննախադեպ ծավալի են, միայն Շուշիի ռմբակոծության գործով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ ԱԽ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար։ Այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։

Նշենք, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին, եւ սա Արթուր Դավթյանի, կարելի է ասել, «կարապի երգն» է լինելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են

Ձեզ գուցե հետաքրքրի