Միտք 4 տարի առաջ - 22:09 31-03-2022

Պարոդիա՝ ներշնչված դասականներից

Հայաստանը մի երկիր է, որտեղ պատերազմում ձախողված զինվորականին նախ գեներալ են դարձնում, ապա հերոսի կոչում շնորհում ու ի վերջո ձերբակալում՝ գազի կաթսայի պատճառով: «Իսկ բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...»:

Հանրությանը սկանդալներ են պետք, որ «կուլ տա» ու մոռանա ամեն բան՝ Արցախի հարց, Հայաստանի անվտանգություն, թուրքական միջանցք… Հայաստանը մի երկիր է, որտեղ «սկետչում» նկարվողից քաղաքական գործիչ են կերտում, դարձնում քաղաքագլուխ, ապա՝ պաշտոնազրկում: Հայաստանը մի երկիր է, որի իշխանությունը մտածված պատերազմի է տանում երկիրը, հայտարարում՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարելու, ապա պարտվում ու կրկին վերընտրվում: «Էսպե՛ս էլ մասխարա - դուռա՞կ: Չէ՛, քուռակ, կատարյալ քուռակ. Էս էլ - ձեր քնքուշ ասած. Իսկ թե ճիշտը կուզեք - Ավազա՛կ, թամամ ավազակ»:

Հայաստանը մի երկիր է, որտեղ Մայր բուհը զավթվում է ինքնակոչի կողմից, որպեսզի հետո փլուզվի, ոչ ցանկալիներին հեռացնում են, պետական մակարդակով հալածում հայագիտությունը, «ու հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ՝ նայելով ոմանց «փառավոր» դնչին, Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի, Իսկ սրանք՝ այսքան փոքրիկ ու չնչին…»: Հայաստանը մի երկիր է, որի արտգործնախարարը Հայաստանի ժողովրդի անունից ռևերանս է անում թուրքերի առաջ, իսկ վարչապետը պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն ամեն օր կրակում է մեր սահմաններին, անարգում մեր ծագումն ու արժանապատվությունը, խոշտանգում գերության մեջ գտնվող մեր եղբայրներին, իսկ ժողովուրդը, որին քանի տարի է՝ «ժողջան» են դարձրել, «ըմբռնումով» է վերաբերվում այդ ամենին, միայն թե «նախկինները» չվերադառնան: «Եվ եթե մարդու միտքն ընդմիշտ խարխափում է խավարում, ոչ մի անգամ նրա հոգին լույսի շող չի արձակում»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի