Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զինուժի գործողությունները կրում են, իբր, պաշտպանական բնույթ և չեն խախտում եռակողմ պայմանավորվածությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։
«Ադրբեջանը լիովին կատարում է եռակողմ համաձայնագրի դրույթները (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև)։ Հետևաբար Ադրբեջանի կողմից որևէ խախտում չկա։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաև պաշտպանական պատասխան»,- ասել է Էրդողանը։