Ներքին 4 տարի առաջ - 12:44 31-03-2022

Դուխով տարան «փռթեցին» մեր երեխեքին. զոհվածների ծնողները դատախազից պահանջում են անցկացնել արդար քննություն

Դատախազության մոտ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները հավաքվել և ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին իրենց որդիների մահվան համար արդար, անաչառ քննություն անցկացնել։

Ակցիային մասնակցող Ղուկասյան Արսենը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ակցիան եղել է պատրաստված, նախապատրաստված. «Մենք հայտարարություն ենք արել, ես ֆեյսբուքյան իմ խմբում գրել ու ծնողներին հրավիրել եմ Դատախազության շենքի մոտ, որ դատախազն անաչառ, արդար քննություն կատարի, որ բոլոր մեղավորները պատժվեն, հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են զոհվել մեր տղաները։ Բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ շարքայինից մինչև գլխավոր հրամանատար՝ ԳՇ պետ կլինի, Պն կլինի, ով ուզում է, թող լինի։ Այն մարդիկ, ովքեր մեղավորություն ունեն, պետք է ենթարկվեն ամենայն պատասխանատվության»։

Զոհվածի մայր Անահիտ Պատատյանն ասաց, որ իրենց հավաքվելը կապված է տղաների հրամանատարության դատավարության հետ. «Այն հրամանատարները, ովքեր մեր երեխաներին տարել են ինչ-որ ուղղություններով, լքել են, դավաճանել են, սխալ հրաման են տվել՝ պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Զոհվածի մայր Ավետիսյան Նաիրան մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանություններին է մեղադրում պատերազմում պարտվելու համար, և եկել է դատախազության մոտ, որպեսզի դատախազից պահանջի անաչառ քննություն կատարել որդու զոհվելու հետ կապված։

«Իմ բոյով-բուսաթով տղային տարան, փռթեցին, մի ոսկորի կտոր տվեցին վերջում, ասացին՝ քոնն է։ Իրենք բոլորը իրենց շահի, խնջույքի մասին են մտածում, չեն մտածո՞ւմ, որ այստեղ որդեկորույս ծնողներ կան, ովքեր մինչև հիմա չեն գտել իրենց երեխաների մարմինները, որոշները դեռ մեշոկով դրած են։ Նիկո՛լ, դու դուխով փռթեցիր մեր էրեխեքին։ Բա քո տղային էլ էիր ուղարկել պատերազմ, Աննա, ինքը պաշտպանված, ողջ-առողջ հետ եկավ, բա քո համար լավ, տաք նստած՝ խնջույք ես կազմակերպում, մենք ի՞նչ անենք»,- ասաց նա։


Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի