Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:08 17-05-2022

Զոհվածների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրին` հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։

Նրանք ընդգծեցին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան հայկական ԶՈՒ-երի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը։ Սա պաշտոնապես արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ։

Ծնողներն ընդգծեցին, որ այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը, մինչդեռ, ըստ մամուլի հայտարարությունների՝ Կարեն Բիշարյանը հանդիսանում է իշխանության կամքը կատարող դատավոր։
«Դատաքննությունն ակնհայտորեն ձգձգվում է։ 2022 թվականի ապրիլի 18-ին հիշյալ բողոքով նշանակվել է դատական նիստ, սակայն կողմերին չի ծանուցվել։ Նույն գործով հաջորդ դատական նիստ նշանակվել է մայիսի 6-ին, ընդամենը մոտ մեկ ժամ նիստ անելով, հետաձգել է դատական նիստը եւ հաջորդ նիստ նշանակել մայիսի 17-ին։ Մինչդեռ, այսօր պարզվել է, որ գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում այլ ելք չունենալով՝ փակել ենք դատարանի առջևի ճանապարհը, դատարանին նույն վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ»։

Ծնողները պահանջեցին ՀՀ գլխավոր դատախազից՝ բողոքի քննությունը հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա. Մուրադյանին։

«Մենք ՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք Դատախազությունից և Քննչական կոմիտեից ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պահանջում ենք նաևւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք միտումնավոր են արվում։ Այս ամենի հեղինակն է՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը»,- հայտարարությունում նշեցին զոհվածների հարազատները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները