Մամուլ 4 տարի առաջ - 08:38 31-03-2022

Ծխե՞լ, թե՞ չծխել բացօթյա տարածքներում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաեւ բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում եւ նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։

Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաեւ տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչեւ ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել եւ զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետեւ կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված եւ այլն»։

Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաեւ իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում