Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 3 տարի առաջ - 22:09 30-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է Ջո Բայդենի հետ մեկ ժամ տևած զրույցի մասին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակը ռազմի դաշտում և բանակցային սեղանի շուրջ, խոսել են «հատուկ պաշտպանական աջակցության», ուժեղացված պատժամիջոցների նոր փաթեթի (ըստ ամենայնի Ռուսաստանի և Բելառուսի դեմ), մակրոֆինանսական և հումանիտար օգնության մասին։