Միտք 4 տարի առաջ - 21:27 30-03-2022

Նիկոլն ի վիճակի չէ անգամ Արցախը «նորմալ» հանձնելու


Երբ մարդը կյանքում որևէ խնդիր ինքնուրույն լուծած չկա, որքան էլ հետո հազար ու մի խորհրդական, օգնական ունենա, մեկ է՝ չի կարողանալու անգամ ամենափոքր խնդիրը լուծել, ուր մնաց՝ պետական մաշտաբի հարցեր լուծի։
Այսօր մենք գերի ենք ընկել այսպիսի իշխանության ձեռքը, որը, բացի տարիներով այլոց խնդիրները թմբկահարելուց, ուրիշ ոչ մի խնդիր չի լուծել երկրի, պետության, ժողովրդի համար։ Բայց այսօր նրանք պետք է լուծեն մեր խնդիրները, պետք է որոշեն մի ամբողջ ազգի ճակատագիր։ Այսօր մեր իշխանության ղեկին են մարդիկ, որոնք կյանքում նորմալ ո՛չ բակ են իջել, ո՛չ կռիվ են արել, ո՛չ իրենց կամ ուրիշների հարցերն են տղամարդավարի լուծել, բայց ուզում են Արցախյան հարց «լուծել»։

Անվտանգության խորհրդի երեկվա նիստը հուսահատության հերթական ազդակն էր ժողովրդին, որ իրենք չեն կարողանալու լուծել մեր խնդիրները, իրենք ի զորու չեն լուծելու Արցախի հարցն ու ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրենք անգամ չեն կարողանում նորմալ «հանձնել» Արցախը, քանզի հանձնելու այն տարբերակը, որ որդեգրել են այս իշխանությունները, Ալիևը չի ընդունում։ Դրա համար էլ ամեն օր մի նոր սադրանք է հրահրում կա՛մ Հայաստանի սահմանին, կա՛մ Արցախի։
ԱԽ նիստի երեկվա հայտարարության մեջ աղերսանք կա՝ ուղղված միջազգային հանրությանը, որ «մենք ուզում ենք տալ Արցախն էլ, Զանգեզուրի միջանցքն էլ, մյուս տարածքներն էլ, բայց Ադրբեջանը չի վերցնում, ուստի խնդրում ենք՝ օգնեք մեզ, որ Ալիևը վերցնի իր ստանալիքը»։ «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- սա է մեր իշխանությունների թախանձագին խնդրանքը միջազգային հանրությանն ու Ադրբեջանին։

Ու այս պարագայում, երբ ամեն օրը կարող է մեզ համար բացվել նոր՝ էլ ավելի կործանարար պատերազմով, մենք՝ մշտապես անելանելի իրավիճակներից մի ելք գտած իմաստուն հայ ժողովուրդը, հայտնվել ենք անելանելի իրավիճակում։ Մենք չունենք հենարան, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեզ ուղիղ հասկացնում են՝ մենք չենք կարող ձեր հարցերը լուծել, կարող եք՝ ձեր գլխի ճարը տեսեք։ Բայց դեռ մարդիկ կան, որոնք ԱԽ նիստերի գրագետ տեքստերը կարդում ու ոչինչ չեն հասկանում, քանզի Նիկոլը երեք տարի առաջ իր անգրագետ տեքստերով լվացել է նրանց ուղեղները։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան