Ո՞վ, եթե ոչ Առուշանյանը. ի՞նչ է սպասվում Գորիսում
copy image url

Ո՞վ, եթե ոչ Առուշանյանը. ի՞նչ է սպասվում Գորիսում

Ներքին 3 տարի առաջ - 18:30 30-03-2022
9-ամսյա կալանքից հետո՝ մարտի 28-ին, դատարանն ազատ է արձակել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, սակայն Առուշանյանը հինգ տարի ժամկետվ զրկվել է ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառվեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ, այս դեպքում՝ համայնքային պաշտոններ, զբաղեցնելու իրավունքից զրկելը հինգ տարի ժամկետով:

Oragir.news-ը զրուցեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ հարցնելով՝ արդյոք ավագանի՞ն է նոր քաղաքապետ ընտրելու, թե՞ լինելու են նոր ընտրություններ։ «Արձանագրենք, որ դատավճիռն ուժի մեջ է մտնելու մեկ ամիս անց (չբողոքարկվելու դեպքում), և մինչև ուժի մեջ մտնելը Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարել Գորիս խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնում»,- ասաց Հայրապետյանը: Ըստ իրավաբանի՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով պետք է անցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

«Մասնավորապես, համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն՝ համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով: Համայնքի ղեկավարի թեկնածու կարող է առաջադրվել միայն ավագանու անդամը: Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ենթադրվում է, որ Գորիսի բնակիչները ընտրել են «Առուշանյան» դաշինքը, որպեսզի նա դառնա քաղաքապետ, բայց արդյունքում նրան պարզապես զրկել են այդ իրավունքից, և հարցին՝ արդյոք դա չի՞ համարվում մարդկանց կամարտահայտման իրավունքի խախտում, Հայրապետյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի 1-ին մասն ազդարարում է. «Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի»: Նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ «Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անկեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով»: Համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխանաբար 48-րդ հոդվածի 4-րդ մասի և 2-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ այնուամենայնիվ պետք է փաստենք, որ Առուշանյանին համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացնելը եղել է այս իշխանությունների կարևորագույն խնդիրներից մեկը, սակայն արդյոք նրանք այդ եղանակին հասել են օրինակա՞ն ճանապարհով, կարծում եմ՝ ոչ: Չեմ բացառում, որ դատարանը որոշակի գործարքի է գնացել իշխանության հետ: Երկուստեք ակնհայտ հասկանում են, որ Առուշանյանին անազատության մեջ պահելը գրեթե անհնար էր, անգամ մեր երկրի բարձիթողի վիճակում, այդ իսկ պատճառով գնացել են այս ճանապարհով»,- ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ «Առուշ Առուշանյան» դաշինքի հաջորդ 2 համարներն են Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը, նրանք ևս անցնում են քրեական գործերով՝ որպես մեղադրյալ։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր