Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:34 30-03-2022

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը

Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը։
Էմիլ Օրդուխանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից առաջադրվել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանի թեկնածությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահության 14 անդամների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Էմիլ Օրդուխանյանը՝ 9 կողմ, 3 դեմ ձայներով: Անահիտ Ջիջյանը ստացել է 3 կողմ, 9 դեմ ձայն: 2 քվեաթերթիկ անվավեր էր:

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985 թ-ին: 1991-2001 թթ-ին սովորել է թիվ 119 Ժամկոչյանի անվան միջնակարգ դպրոցում: 2001-2006 թթ-ին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել քաղաքագետի, ֆրանսերենի մասնագետի որակավորում, 2006-2009 թթ-ին նույն համալսարանում շարունակել է ասպիրանտուրան՝ ռոմանական լեզուներ մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:


2007-2018 թթ-ին դասախոսել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2009-2016 թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում, 2013 թ-ից մինչ օրս՝ Մխիթարյան Միաբանության կրթահամալիրում՝ որպես հասարակագիտության դասախոս և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես քաղաքագիտության, քաղաքական կառավարման, միջազգային հարաբերությունների ամբիոնների դասախոս: 2020-2021 թթ-ին դասախոսել է Շիրակի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնում, 2012-2020 թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, 2014 թ-ից մինչ օրս՝ UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում: 2009-2014 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2009 թ-ից մինչ օրս ինստիտուտի գիտական քարտուղարն է:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը