Ներքին 4 տարի առաջ - 12:00 28-03-2022

Սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է. «Իմ հզոր համայնքի» ներկայացուցիչ

Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

«Իմ հզոր համայնքի» ավագանու ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանը Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրության արդյունքներին, նշեց. «Սա պարտություն չէ, սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է»։ Հարցին, թե երեկ իրենց վստահված անձինք ընտրախախտումներ արձանագրե՞լ են, պատասխանեց, որ խախտումները եղել են մինչև ընտրության օրը. «Բացահայտ խախտումներ տեղի չեն ունեցել՝ չհաշված ԱԺ պատգամավորների անհասկանալի ներկայությունը։ Կասկածելի է հիմնականում մասնակցության նման ակտիվությունը, որը, ըստ իս և ըստ չփաստարկված խոսակցությունների, ընտրակաշառք բաժանելն է ու վարչական լծակի կիրառումը»։

Մեր մեկ այլ հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ամիսներ առաջ Թարթիկյանին էին ամենաշատ քվեները տվել, արդյոք այն ժամանակ վարչական լծակ չի՞ կիրառվել, նա նշեց. «Դեկտեմբերի 5 ին իրենք դեռ ամբողջությամբ չէին ստանձնել համայնքային իշխանությունը։ Ընտրությունից հետո է Գարիկը նշանակվել Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ, որից հետո ազատեցին մեր կողմնակից համայնքի ղեկավարներին և ՀՈԱԿ-ների տնօրեններին»։

Իսկ ինչ վերաբերում է երեկվա ընտրության արդյունքները բողոքարկելուն, Աղաբեկյանն ասաց, որ դեռ 3 օր ժամանակ կա, պետք է հասկանան իրավիճակը. «Եռօրյա ժամկետ կա բողոքարկման՝ եթե չեմ սխալվում, պետք է հասկանանք, վերլուծենք կատարվածը ու գնահատենք ընդհանուր իրավիճակը ու գանք այն եզրահանգման, որ եթե կա հնարավորություն դեպի դրական փոխելու, կբողոքարկենք։ Ինքնանպատակ ու ձևական բողոքարկում չի լինելու»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին