Սպորտ 4 տարի առաջ - 22:59 26-03-2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ մարտի 28-30-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Բուդապեշտում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 7 քաշային կարգերում․ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Գեւորգ Թադեւոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյան (92 կգ):

Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թեւանյանը:

65 կգ քաշային ըմբիշը վիրահատության է ենթարկվել եւ այժմ վերականգնողական փուլում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»