Ներքին 4 տարի առաջ - 17:23 26-03-2022

Միասնաբար կարող ենք փոխել մեզ պարտադրված այս դառը իրականությունը․ Ա․ Չալաբյան

«Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր հիմնադրամի թիմը այսօր գտնվում էր Խրամորթում, որտեղից այն նոր է վերադարձել: Վիճակը այսօր համեմատաբար հանգիստ է, հայկական ուժերի հակահարվածից հետո թշնամու առաջխաղացումը կանգնեցվել է: Սակայն թշնամին դեռևս գտնվում է իր կողմից գրաված հայկական դիրքերում, և ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել, նույնիսկ ի հեճուկս բավական լայն, և այս անգամ արդեն թիրախային միջազգային արձագանքին:

Մեր համար կասկած չկա, որ այս նենգ թշնամուն այսօր ելման դիրքերը վերադարձնելու, իսկ վաղը նրան Արցախի և Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու համար, մեզ պետք է համախմբել մեր ազգի բոլոր կարող ուժերը, դարձնել մի բռունցք, և կոշտ հակահարված տալ լկտիացած գազանին: Այսօր մենք այդ ճանապարհի սկզբում ենք, բայց քայլ առ քայլ ավելի կոշտ հակահարվածներ ենք տալու թշնամուն: Յուրաքանչյուրս այստեղ անելիք ունի, և միասնաբար մենք կարող ենք փոխել մեզ պարտադրված այս դառը իրականությունը: Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր այն խիզախ եղբայրներին, որոնք այսօր դուրս են եկել առաջնագիծ՝ պաշտպանելու հայոց հայրենիքի վտանգված սահմանները»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից