Ռուսաստանը շարունակում է քաղաքային բնակավայրերի ինտենսիվ գնդակոծությունը․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Արտաքին 3 տարի առաջ - 13:18 26-03-2022
Ռուսաստանը շարունակում է կիրառել քաղաքային բնակավայրերի ինտենսիվ գնդակոծման մարտավարությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Այսպիսով, Ռուսաստանը հույս ունի նվազեցնել իր առանց այն էլ զգալի կորուստները՝ քաղաքացիական զոհերի գնով, կարծում են բրիտանական գերատեսչությունում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռուսական ուժերը չեն ցանկանում մասնակցել քաղաքում լայնածավալ հետևակային գործողություններին և նախընտրում են օդային և հրետանային անկանոն հարձակումները՝ փորձելով բարոյալքել թշնամուն: