Արտաքին 4 տարի առաջ - 09:53 26-03-2022

Ֆրանսիան հումանիտար առաքելություն է պատրաստում Մարիուպոլում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, Թուրքիայի և Հունաստանի հետ համագործակցությամբ, պատրաստվում է «մարդասիրական գործողություն» իրականացնել՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի հարավում գտնվող Մարիուպոլ քաղաքում մնացած խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով, որը պաշարված է ռուսական բանակի կողմից։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Մակրոնի խոսքով՝ նա արդեն քննարկել է տարհանումն իրականացնելու հնարավորությունը Ուկրաինայի իշխանությունների և Մարիուպոլի քաղաքապետի հետ, ինչպես նաև մտադիր է առաջիկա 48 կամ 72 ժամվա ընթացքում այդ հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ քաղաքում դեռ մնում է մոտ 150 հազար բնակիչ, նախապատերազմական բնակչությունը կազմում էր ավելի քան 400 հազար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»