Խոսք 4 տարի առաջ - 13:32 25-03-2022

Պետք է արդարանա՞մ իր առաջ. գետինը պետք է մտնի. Բագրատյանի պատասխանը՝ Պողոսյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ-ում ելույթ ունենալիս կանխատեսում էր արել, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում, որին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը արձագանքել էր, որ Բագրատյանն իր համար այն մարդը չի, որ պետք է կանխատեսում անի, քանի որ կանխատեսում անելու համար գոյություն ունեն պետական պաշտոնական մարմիններ՝ ԱԱԾ և ՊՆ։

Oragir.news-ը կապ հաստատեց Հրանտ Բագրատյանի հետ՝ հարցնելու, թե ծանո՞թ է իշխանական պատգամավորի հայտարարությանն այդ մասին, ինչին ի պատասխան Բագրատյանը զայրացավ. «Մի հատ նայեք, թե թշնամին ուր է հասել, ինչ է կատարվում հիմա Ղարաբաղում։ Ես մի հատ ինչ-որ մեկի պետք է պատասխանե՞մ. գրողի ծոցը թող կորի։ Անգամ հետաքրքիր էլ չի, թե ով է ասել դա»։

Անդրադառնալով հարցին, թե՝ Պողոսյանն ասել է, որ գուցե գործընկերներ ունի Թուրքիայում, ովքեր իրեն փոխանցում են տեղեկություն, ոչ թե վերլուծություն է անում, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ե՞ս եմ, թե՞ ինքն է օտար երկրի գործակալը. գետինը պետք է մտնեն։ Մենք երկիր ենք կորցնում։ Ո՞վ է հողերը տալիս, գործակալն ո՞վ է, ի՞նքը պետք է ինձ պարսավի, գործակալն ո՞վ է։ Մեղք են, մտնելու են Երևանն էլ գրավեն, ձեր երեխաներն ու ամուսիններն են մեղք, պետք է ոտքի կանգնել։ Հիմա՞ ինչ կպատասխանեն, արդեն հարձակվել են Ներքին Հանդի, Փառուխի, Խրամորթի ուղղությամբ։ Թշնամին հերթով գալու է վերցնի, չե՞ք հասկանում այդքան բանը։ Ես ճիշտ եմ, ի՞նչ են ուզում։ Ոչ մի տեղ պաշտպանություն չկա, իրենք չեն զբաղվում պետության պաշտպանությամբ։ Հասկացանք քաղաքական հարցերը, բայց պետք է երկրի պաշտպանությամբ էլ զբաղվեն։ Ոչ մի տեղ պաշտպանության գիծ չկա, չե՞ք հասկանում՝ սա ինչ խաղ է իրենց կողմից։ Պետք է արդարանա՞մ իր առաջ. գետինը պետք է մտնի»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը

Ձեզ գուցե հետաքրքրի