Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:18 25-03-2022

Ինչ սև անցքեր ունեն թավշյաները՝ իրենց անցյալի էջերում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։

Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ:

Վահագն Ալեքսանյանի դեպքում գրված է՝ 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Այս բուհում մագիստրոսական ծրագիրը 2 տարի է: Այսինքն, Ալեքսանյանն արդեն պիտի ավարտած լիներ, եւ այդ մասին նշվեր պաշտոնական կենսագրությունում՝ կա՛մ կիսատ է թողել ուսումը, կա՛մ չի կարողանում ավարտել: Հուսանք, սույն թավշյաները երբեւէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սեւ անցքեր են իրենց անցյալի էջերում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել