ՖԻԴԵ-ն որակազրկել է շախմատիստ Կարյակինին պատերազմին աջակցելու համար
copy image url

ՖԻԴԵ-ն որակազրկել է շախմատիստ Կարյակինին պատերազմին աջակցելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 22:56 21-03-2022
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) էթիկայի հանձնաժողովը վեց ամսով որակազրկել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին՝ «շախմատի հեղինակությունը վնասելու համար»։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։

Որակազրկման պատճառն այն է, որ Կարյակինը հրապարակավ աջակցել է ռուսական զինված ներխուժմանը Ուկրաինա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շարունակել է աջակցել նրան՝ չնայած ՖԻԴԵ-ի դատապարտմանը։ Ռուս գրոսմայստերի «Շախմատային հայրենասիրություն» կոչվող տելեգրամյան ալիքում պարբերաբար հայտնվում են պատերազմին աջակցող գրառումներ։ Մասնավորապես, մարտի 21-ին հրապարակվել է «կոչ ադեկվատ ուկրաինացիներին», որում Կարյակինը փաստացի կոչ է անում Ուկրաինային հանձնվել՝ նշելով, որ այն հաղթելու հնարավորություն չունի։

Կարյակինի որակազրկումը, մասնավորապես, թույլ չի տա նրան հանդես գալ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում, որը կանցկացվի հունիսի 16-ից հուլիսի 7-ը։ Նախկինում Կարյակինն արդեն մասնակցել էր աշխարհի առաջնության հանդիպմանը, սակայն պարտվել էր չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Ամենից շատ դիտված