Արտաքին 4 տարի առաջ - 19:43 21-03-2022

Փախստականների թիվը կարող է հասնել 4 միլիոնի. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով, պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացել է 3.489.640 մարդ։

Ավելի քան 2.8 մլն մարդ՝ վերոնշյալ թվի 59.7%-ը, հատել է ուկրաինա-լեհական սահմանը:

Ռումինիան և Մոլդովան ընդունել են 680.000 փախստականի, Հունգարիան՝ 312.000, իսկ Սլովակիան՝ 250.000։

«Քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ, մոտ 4 միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան»,- նշում է ՄԱԿ ՓԳՀ-ն:

Ամենից շատ դիտված