Արտաքին 4 տարի առաջ - 16:56 20-03-2022

«Պաշարված Մարիուպոլը կմնա պատմության մեջ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գիշերային ելույթի ևս մեկ հատված է լայն տարածում գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ Նա Մարիուպոլում ընթացող ռազմական գործողություններն անվանել է ահաբեկչություն, որը կմնա պատմության մեջ։

«Պաշարված Մարիուպոլը կմնա պատերազմական հանցագործությունների պատասխանատվության պատմության մեջ: Այն, ինչ անում են խաղաղ քաղաքում բռնազավթիչները՝ ահաբեկչություն է, որը կհիշվի նաև դարեր անց: Եվ որքան շատ են այդ մասին աշխարհին պատմում ուկրաինացիները՝ այդքան շատ ենք մենք աջակցություն ստանում։ Որքան շատ է Ռուսաստանը ահաբեկչություն կիրառում Ուկրաինայի դեմ, այնքան վատանում են պատկերացումները նրա մասին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված