Արտաքին 4 տարի առաջ - 21:11 19-03-2022

Ռուսները փորձում են վաճառել բնակարանները Մանհեթենում՝ վախենալով պատժամիջոցներից․ FT

Ռուսները Մանհեթենում անշարժ գույքի վաճառքի համար դիմում են բրոքերներին՝ վախենալով ամերիկյան պատժամիջոցներից, հայտնում է The Financial Times-ը։
Ինչպես նշում է պարբերականը, հղում կատարելով նյույորքյան էլիտար անշարժ գույքի բրոքերներից մեկին՝ Դոլի Լենցին, շատերը դա գաղտնի են անում՝ դիմելով իրենց վստահելի բրոքերներին։ Լենցը նշել է, որ դա կարող է դժվարություններ առաջացնել ռուսների համար, որոնք անշարժ գույք ունեն արտասահմանում։ Նրա խոսքով՝ իրեն շատ ներդրողներ են մոտենում՝ հույս ունենալով անշարժ գույք գնել «էժան գնով»։
«Երբ գնորդները կարծում են, որ դուք պոտենցիալ դժվարության մեջ եք, և ձեր ոչ հրապարակային հայտարարությունը դրա նշանն է, դա խնդիր է դառնում», - ասել է Լենցը:
Միևնույն ժամանակ, Serhant-ի հետազոտությունների տնօրեն Գարեթ Դերդերյանն ասում է, որ ռուսների «շատ փոքր խումբ» է ձգտում վաճառել սեփականությունը: Նրա խոսքով՝ այժմ Նյու Յորքում ռուսներին պատկանող անշարժ գույքի վաճառք չի իրականացվում։ Ռուսաստանցիներից շատերը բնակարաններ են գնել գաղտնի ընկերությունների միջոցով, ուստի ստույգ տեղեկություն չկա այն գույքի մասին, որը կարող է պատկանել Ռուսաստանի քաղաքացիներին, գրում է FT-ն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը