Արտաքին 4 տարի առաջ - 16:33 19-03-2022

ՌԴ-ն հայտարարել է Ուկրաինայի դեմ հիպերձայնային «Կինժալ» հրթիռների կիրառման մասին

Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ռուսական զորքերը կիրառել են հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 19-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 18-ին «Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրի հիպերձայնային աերոբալիստիկ ​​հրթիռներով ոչնչացվել է հրթիռների և ուկրաինական զորքերի ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ Իվանո-Ֆրանկովսկի Դելյատին կետում»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված