Արտաքին 4 տարի առաջ - 13:41 18-03-2022

Զելենսկին հանդես կգա Ճապոնիայի խորհրդարանի առջև. TBS

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթվա սկզբին հանդես կգա ճապոնացի խորհրդարանականների առջև, այդ հարցի շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Ճապոնիայի կառավարող և ընդդիմադիր կուսակցությունների միջև, հաղորդել է TBS հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով:




Սպասվում Է, որ Զելենսկիի ելույթը կկայանա մարտի 22-ին կամ 23-ին: Այս երկու օրերն ուկրաինական կողմին են առաջարկվել ընտրության համար: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նույնպես պաշտպանել Է այդ ելույթի կազմակերպման գաղափարը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսակապով հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի, ԱՄՆ-ի Կոնգրեսի, Կանադայի խորհրդարանի, Գերմանիայի խորհրդարանի առջև, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: