Արտաքին 4 տարի առաջ - 09:37 18-03-2022

ԱՄՆ քաղաքացին զոհվել է Ուկրաինայում. CNN

CNN-ը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, հաղորդել է, որ Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում ԱՄՆ քաղաքացի է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհվածի ինքնության, զբաղմունքի և մահվան հանգամանքների մասին մանրամասներ դեռևս չկան։

Պետդեպարտամենտը հրաժարվել է այլ մեկնաբանություն տալ միջադեպի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված