Մամուլ 4 տարի առաջ - 09:00 18-03-2022

Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակել․Հրապարակ

Իշխանությունը մտադիր է օրենքը շրջանցելով՝ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Բանն այն է, որ քաղաքի ղեկավար ընտրելը կասեցրել են, եւ քաղաքը դարձել է անկառավարելի։ Օրինակ, ապրիլի 1-ից ավարտվում է աղբահանություն իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրի ժամկետը, եւ եթե համայնքը չունենա ղեկավար, գնումներ չիրականացվեն, նոր պայմանագրեր չկնքվեն, Վանաձորում հնարավոր չի լինի օրենքի շրջանակում իրականացնել աղբահանություն։ Այս մասին մարտի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

««Մամիկոն Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը մեզ ասաց, թե իրենք եւս լսել են, որ ուզում են ԺՊ նշանակել, բայց հույս ունեն, որ այդքան բացահայտ օրենքը չեն խախտի։ Դաշինքն այսօր ավագանու նիստ է հրավիրել, որպեսզի հաստատի ավագանու կանոնակարգը․ «Ավագանին պետք է ընդունի կանոնակարգ, համաձայն որի՝ օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն է կարգավորում, դիցուք՝ սահմանում է հանձնաժողովների թիվը, անունները, ինչ գործառույթներ ունեն եւ այլն»։

Սակայն համայնքապետարանի աշխատակազմը, որը պետք է նախապատրաստի նիստը, Օհանյանի խոսքով, ոչինչ չի արել․ «Պետք է 24 ժամ առաջ հայտարարեին նիստը, չեն արել։ Աշխատակազմը թերանում է այս հարցում, եթե ավելի կոշտ չձեւակերպեմ»։

Հրահա՞նգ են ստացել։
«Իրենք ասում են, որ հունվարի 24-ին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո դիմել են արդարադատության նախարարություն, պատասխան են ստացել, որ օրենքը բաց է, իբր մենք չէինք կարող արտահերթ նիստ հրավիրել, քանի համայնքի ղեկավար ընտրված չէ, մենք էլ ասում ենք՝ կարող ենք։ Հիմա դիմել ենք աշխատակազմի ղեկավարին, որ կազմակերպչական աշխատանքները՝ իրենց պարտականությունները կատարեն, բայց պատասխանում են, թե ձեռնպահ կմնան»։

Օհանյանն ասաց, որ մարտի 18-ին, անկախ ամեն ինչից, իրենք կներկայանան նիստին»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան