Արտաքին 4 տարի առաջ - 20:42 17-03-2022

ՌԴ ՊՆ-ն շարունակում է ապացուցել Ուկրաինայում քիմիական լաբորատորիաների առկայությունը

«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է Ուկրաինայում քիմիական լաբորատորիաների շահագործման սխեմաները, որոնք տրամադրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Զինվորականները պնդում են՝ այդ լաբորատորիաներում ուսումնասիրվել է բարձր ախտածին գրիպը, որը տարածվում է թռչունների միջոցով: Նրանք նաև նշում են, որ չճանաչված «ժողովրդական հանրապետությունների» բնակիչների շրջանում թոքախտի դեպքերի աննորմալ աճ է գրանցվել։