Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:09 17-03-2022

Ադրբեջանի կողմից խաղաղության մասին խոսակցությունները, մեղմ ասած, անկեղծ չեն․ ՄԻՊ

Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Այս ընթացքում եղան նաև գազի անջատման հետ կապված խնդիրները՝ եղանակային նման ցուրտ պայմաններում։ Այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ սա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է։ Նպատակը պարզ է՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։
Հարցին՝ այս ամենի համատեքստում ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, ՄԻՊ-ը պատասխանեց․

«Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից բնական է և այս առումով առիթ եմ ունեցել ասելու, որ որևէ Պաշտպան, ես էլ բացառություն չեմ, չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, կարծում եմ, որ սա բոլորիս կոնսենսուսն է, բայց խաղաղության մասին բարձրաձայնումները պետք է ապացուցված և ապահովագրված լինեն գործողություններով։ Այս պահին պետք է արձանագրենք, որ առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար լարվածությունը, ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություն չկա և, մեղմ ասած, Ադրբեջանի կողմից դրանք անկեղծ չեն»,-ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը