Ներքին 4 տարի առաջ - 23:41 16-03-2022

ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակի՞ցն է․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Թյուրընկալումից խուսափելու համար նշեմ. ճանաչողները կփաստեն, որ անհնարին է ինձ դասել մոլի ռուսամետների շարքին։

Այդուհանդերձ, մի պարզունակ հարցի պատասխանը կարծես չի նշմարվում։

Բոլոր գործող երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ու պայմանագրերով հաստատված է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակիցներ են։

Սա իրավական ու պատմական փաստ է։

Դրանից ելնելով, շատերը նշում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պարտավոր է անել այս, պետք է անի այն, և այլն, և այլն։

Համաձայն եմ, դեմ չեմ…

Բայց դրա հետ միասին նման կերպ արտահայտվողները թող պատասխանեն հետևյալ հարցին՝

իսկ Հայաստա՞նը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնության ռազմավարական դաշնակի՞ցն է։ Եթե այո, ապա ինչով է դա արտահայտվում, ո՞ր կոնկրետ գործողություններով։

Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և

«…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք…

Այդպես լինու՞մ է։

Տպավորություն է, որ այդ հարցը շահարկողները կյանքում էլ են այդպես վարվում, այսինքն՝ «…բոլորն ինձ պարտք են, իսկ ես՝ ոչ մեկին՝ ոչինչ»։

Այդպես չի լինում…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի