Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:06 16-03-2022

Ոստիկանության կարծիքով՝ Փաշինյանի «ուրիշ բան թափ տալը» վերացական է և ոչ կոնկրետ

Մարտի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընդդիմության հասցեին հայտարարել էր․ «Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։

Oragir.news-ը Ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ մասնավորապես հարցնելով, թե վարչապետի այս հայտարարությունը Ոստիկանության կողմից ուսումնասիրվե՞լ է որպես պաշտոնատար անձանց հասցված ծանր վիրավորանք, նյութեր նախապատրաստվե՞լ են, ոստիկանությունը այս հայտարարության մեջ առերևույթ հանցակազմ տեսնո՞ւմ է։

Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ « Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությանը հնարավոր կլինի իրավական գնահատական տալ միայն որոշ պարտադիր պայմանների առկայության պարագայում, մասնավորապես՝
1) գնահատման փուլում պետք է լուծված լինի վարչական կամ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու համար նախատեսված բավարար տվյալների (հատկանիշների) առկայության հանգամանքը,
2) վկայակոչված գործողությունը արտահայտությունը) չլինի վերացական բնույթի, այլ լինի հասցեագրված և պարունակի կոնկրետություն,
3) հասցեագրված գործողության վերաբերյալ պարզ լինի «տուժողի» սուբյեկտիվ ընկալման աստիճանը և դիրքորոշումը։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածով նյութեր չեն նախապատրաստվել »,- պատասխանել են ոստիկանությունից։

Այս պատասխանից ենթադրելի է, որ Ոստիկանությունը Փաշինյանի «թափ տալը» համարել է վերացական և ոչ կոնկրետ, դրա համար նյութեր չի նախապատրաստել։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան