Արտաքին 4 տարի առաջ - 17:56 16-03-2022

Ռուսաստանը հեռացվել է Եվրախորհրդից

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն չորեքշաբթի առավոտյան կայացած արտահերթ նիստում որոշել է դադարեցնել Ռուսաստանի լիազորությունները կազմակերպությունում այս օրվանից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ռուսաստանը դադարում է Եվրախորհրդի անդամ լինելուց կազմակերպությանը 26 տարի անդամակցելուց հետո։

Ռուսական կողմը պնդում է, որ Մոսկվան ինքն է որոշել դուրս գալ կազմակերպությունից։ Դուրս գալու մասին հայտարարությունից հետո ԵԽ խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի միաձայն կողմ է քվեարկել ԵԽ-ի կազմից Ռուսաստանի դուրս գալու օգտին։

«Վեհաժողովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող լինել կազմակերպության անդամ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։