Մամուլ 4 տարի առաջ - 10:52 16-03-2022

Արդյո՞ք ճնշումներ կան Կենտրոնական բանկի վրա՝ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Առավոտ

«ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկման հաշվին», -ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում։

Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք կան ճնշումներ ԿԲ-ի վրա, պատասխանեց, որ հետևելու են միջազգային պատժամիջոցների ռեժիմին։

ԿԲ խորհրդի ուսումնասիրություններով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,25 տոկոսային կետից բարձրացել է 9,25 %։ Գալստյանի տվյալներով՝ «Վիզա» և «Մաստեր» քարտերը ունեն խնդիրներ այն դեպքում, երբ կոնկրետ բանկն է գտնվում պատժամիոցների «սև ցուցակում», իսկ ՀՆԱ-ի աճի մասով իրենց կանխատեսումները նախկին 5,3 % -ի փոխարեն իջեցվել է 1,6 %-ի։ Այս մասին մարտի 16-ի համարում գրել է «Առավոտ» օրաթերթը։

ԿԲ նախագահն ասաց, որ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան