Արտաքին 4 տարի առաջ - 13:19 11-03-2022

Ռուսաստանի արևելքում օդանավակայանները փակ կլինեն ևս մեկ շաբաթ

Օդանավակայանները փակ կլինեն մինչև մարտի 20-ը: Այս մասին հաղորդում է «Ռոսավիացիան»:

Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի և Էլիստայի օդանավակայաններում «ժամանակավոր սահմանափակման ռեժիմի» մասին է։ Նաև Ղրիմում չի գործի Սիմֆերոպոլի օդանավակայանը։

Այս սահմանափակումը մտցվել է պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 24-ին, և արդեն երկու անգամ երկարաձգվել է: