Ավելին 4 տարի առաջ - 20:33 10-03-2022

ԱՄՆ-ում մահացել է առաջին մարդը, ում խոզի սիրտ էին փոխպատվաստել


ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, ում երկու ամիս առաջ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ էին փոխպատվաստել, հայտնում է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքը։
Բենեթի վիճակը սկսել է վատանալ մի քանի օր առաջ։ Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա չի լավանա, տղամարդուն պալիատիվ բուժօգնություն է ցուցաբերվել։ Նա կարողացել է խոսել իր ընտանիքի հետ կյանքի վերջին ժամերին, ասվում է հաղորդագրության մեջ։ Բժիշկները դեռ չեն նշել մահվան ստույգ պատճառը։
Բենեթը տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ։ Նախկինում նրան հրաժարվել էին սովորական վիրահատություն կատարել ԱՄՆ մի քանի առաջատար փոխպատվաստման կենտրոններում, և փորձնական պրոցեդուրան նրա կյանքի վերջին հնարավորությունն էր:
Բժիշկներն սրտի փոխպատվաստման վիրահատություն կատարել էին այս տարվա հունվարի 7-ին։
2022 թվականի հունվարի 10-ին համալսարանական կենտրոնը հայտնեց, որ սրտի փոխպատվաստումից երեք օր անց Բենեթն իրեն լավ է զգում։
Բժիշկների պնդմամբ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։
«Հուսով ենք, որ այս պատմությունը կարող է լինել հույսի սկիզբը, ոչ թե ավարտը», - սոցկայքի իր էջում գրել է Բենեթի որդին՝ Դեյվիդ Բենեթ կրտսերը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան