Արտաքին Ավելին 1 տարի առաջ - 14:44 01-05-2025

Չինացի բժիշկները 7-ամյա երեխային փոխպատվաստել են աշխարհի ամենափոքր արհեստական սիրտը

Չինաստանի Ուհան քաղաքում բժիշկները հաջողությամբ փոխպատվաստել են աշխարհի ամենափոքր արհեստական սիրտը յոթամյա երեխայի՝ փրկելով սրտային անբավարարություն ունեցող փոքրիկի կյանքը։

Վիրահատությունն իրականացվել է ապրիլի 15-ին՝ «Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տոնջի բժշկական քոլեջին» կից «Սիեհե» հիվանդանոցում, սրտանոթային վիրաբուժության բաժնի ղեկավար Դենգ Նյանգուոյի գլխավորությամբ։

Ըստ «Սինհուա» գործակալության՝ բժիշկներն օգտագործել են ընդամենը 45 գրամ քաշ ունեցող մագնիսական լևիտացիայով աշխատող արհեստական սիրտ, որը ունի 2.9 սմ տրամագիծ։

Սարքը մշակվել է երեք տարվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել վերջնական փուլում սրտային անբավարարություն ունեցող երեխաներին, որոնց բուժման հնարավորությունները նախկինում սահմանափակ էին։



Դենգ Նյանգուոյի խոսքով՝ այս տեխնոլոգիան բժշկության մեջ լուրջ առաջընթաց է, քանի որ նախկինում նման սարքերը նախատեսված էին միայն մեծահասակների համար և չէին հարմարեցվում աճող երեխայի օրգանիզմին։

Նոր սարքը նախագծվել է այնպես, որ կարող է հարմարվել հիվանդի կրծքավանդակի աճին՝ ապահովելով երկարաժամկետ կենսունակություն և բարելավված կյանքի որակ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան