Ներքին 4 տարի առաջ - 23:51 08-03-2022

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները։

2022 թ. մարտի 8-ին Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:

Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո:

ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝

Վիգեն Բաղումյան (Իրան)

Դավիթ Իշխանյան (Արցախ)

Արսեն Համբարձումյան (Հայաստան)

Կիրո Մանոյան (Հայաստան)

Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)

Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Արմեն Ռուստամյան (Հայաստան)

Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)

Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)

Մուրադ Փափազյան (Եվրոպա):

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում