Միտք 4 տարի առաջ - 14:10 07-03-2022

Սննդամթերքի արտադրությանը վերաբերող թվերը աստիճանաբար տագնապ են առաջացնում

Նախարար Քերոբյանը, որ հանրությանը ավելի շատ հայտնի է իր հումորային «ստեղծագործություններով ու պաշտոնական կատակներով», բայց երբեմն-երբեմն «լուրջ մտքեր էլ են ստացվում», օրերս դիմում էր ժողովրդին՝ առաջարկելով գյուղատնտեսությամբ զբաղվել։ Իհարկե, նա թերևս հերթական անգամ իրեն բնորոշ ձևով գլխիվայր կատակում էր՝ ասելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր է դառնում, իրականում Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2022թ․-ի հունվարին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված հիմնական արտադրատեսակներին վերաբերող ցուցանիշները, որոնց պրն Քերոբյանը հաստատ ծանոթ է եղել, ու համաձայն հրապարակման՝ աստիճանաբար կասկած է առաջանում, որ սովի ուրվականը Հայաստանի սահմանններին է մոտենում։ Վիճակագիրների թվերը խուճապ չէ, բայց սննդամթերքի առումով աստիճանաբար տագնապ են առաջացնում։

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, ամբողջ 7%-ով նվազել են խոշոր եղջերավորների կամ տավարի թարմ ու պաղեցված մսի արտադրության ծավալները։ Ավելի քան 10%-ով նվազել է խոզի մսի արտադրության ծավալը, 6,3%-ով՝ ոչխարի մսի, 2,3%-ով երշիկեղենի, գրեթե 15%-ով շոգեխաշած մսի պահածոների ծավալը։

Մարգարինի և մթերքի մեջ օգտագործվող ճարպերի արտադրությունը նվազել է գրեթե 45%-ով, կաթնամթերքինը՝ 21,5%-ով, պանրի և կաթնաշոռի արտադրությունը՝ 5%-ով, որից պանրի արտադրության ծավալները՝ 4,3%-ով, կաթնաշոռինը՝ գրեթե 10%-ով։ Հացի արտադրությունը նվազել է 1,5%-ով, իսկ աղինը՝ գրեթե 15%-ով։ Իհարկե, որոշակի պարենամթերքների արտադրության ծավալներ էլ աճել են, բայց ինչպես ասում են, դրանք առաջին անհրաժեշտության սննդամթերք չեն։

Օրինակ՝ հունվարին ամբողջ 25%-ով աճել է պաղպաղակի արտադրությունը, 15%-ով կետչուպի արտադրությունը, 3 անգամ աճել է գյուղատնտեսական կենդանիների պատրաստի կերի արտադրությունը՝ բացի առվույտի ալյուրից և հատիկներից։ Ավելի քան 31%-ով աճել է թանի արտադրության ծավալը, 17%-ով՝ բուրավետացված յոգուրտի արտադրությունը։ Հանրապետությունում ավելացել է կարագի և կաթնային մածուկի արտադրությունը ամբողջ 4,3 անգամ՝ հասնելով 350 տոննայի։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան