Արտաքին 4 տարի առաջ - 20:31 05-03-2022

Հատուկ գործողություն սկսելու որոշումը դժվար էր. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար է անվանել Ուկրաինայում այսպես կոչված հատուկ գործողություն սկսելու որոշումը։
Նա պնդում է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուն իրեն դրդել են միջուկային կարգավիճակ ստանալու Կիևի մտադրությունները։

«Դա հնարավոր է: Նրանց օգնություն կտրամադրվի օվկիանոսից այն կողմ, և այդ պահից ՆԱՏՕ-ն կդառնա մեր հակառակորդը»,- ասել է Պուտինը:

Միջուկային զենք ձեռք բերելու Ուկրաինայի մտադրության պնդման պատճառը նախագահ Զելենսկու հայտարարությունն էր փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովում։

Զելենսկու ելույթում միջուկային զենքի ստեղծման մասին խոսք չկար։ Սակայն Ուկրաինայի նախագահը սպառնացել է դուրս գալ Բուդապեշտի հուշագրով նախատեսված փաթեթային համաձայնագրերից, որոնց համաձայն՝ Կիևը հրաժարվում է միջուկային զենքից՝ հուշագիրը ստորագրած երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) անվտանգության երաշխիքների դիմաց։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ