ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել։ ՊՆ-ն պնդում է, որ այս պահից, ուկրաինացիների հետ պայմանավորվածությամբ, հումանիտար միջանցքներ կբացվեն երկրի հարավ-արևելքում շրջափակված քաղաքներից՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների ելքի համար։