Մամուլ 4 տարի առաջ - 10:11 04-03-2022

Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը:

«Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում:

Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու համար կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որեւէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել» :

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում