Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 03-03-2022

Խերսոնն ամբողջովին անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ

Երեկ՝ մարտի 2-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Խերսոնը վերցրել են լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին New York Times-ին ասել է նաև Խերսոնի քաղաքապետը. «Այնտեղ ուկրաինական բանակ չկա, քաղաքը շրջապատված է»։

Տեղի բնակիչ Իվան Անտիպենկոյի խոսքով, քաղաքը բոլոր կողմերից շրջափակված է, Խերսոնի տարածքում չկան Ուկրաինայի զինված ուժեր և տարածքային պաշտպանության ուժեր։

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ շուրջ մեկ տասնյակ փողոցներ մնում են առանց էլեկտրամատակարարման, ոչնչացվել են տեղի օդանավակայանի ուղղաթիռներն ու ՀՕՊ տեխնիկան։

Խերսոնի մարզային վարչակազմի նախագահ Գենադի Լագուտոյի հաղորդմամբ՝ վարչակազմի շենքն ամբողջությամբ անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Լագուտոն հայտարարել է, որ ինքը հարյուրավոր հաղորդումներ է ստանում քաղաքի խանութներում թալանի դեպքերի մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ