Ներքին 5 տարի առաջ - 11:20 27-01-2021

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ԱՆՑԵԼ ԱՐՓԱՅԻ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՋՐԱՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐԸ

Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը պարզաբանում է, որ այդ երկու գետերի սնուցման ակունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, և, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։

Նա նշեց, որ այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել, իսկ նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ, ըստ նրա, նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը