Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 14-11-2022

Խերսոնն Ուկրաինա է. Զելենսկին ժամանել է Խերսոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն, որտեղից օրերս հետ էր քաշվել ռուսական զորքը: Նա իր թելեգրամյան ալիքում բազմաթիվ լուսանկարներ է հրապարկել՝ կից գրելով. «Խերսոնն Ուկրաինա է»:

Նշենք, որ քաղաքը 2022 թվականի մարտի 2-ից գտնվում էր ռուսական զորքի վերահսկողության տակ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել էր Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։

Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։













Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները