Արտաքին 3 տարի առաջ - 19:30 18-02-2023

Ռուսական կողմում վստահ են, որ Խերսոն քաղաքը կրկին կանցնի իրենց վերահսկողության տակ

Խերսոնի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար (ռուսական կողմ) Վլադիմիր Սալդոն վստահ է, որ Խերսոն քաղաքը շուտով կրկին կանցնի ռուսական վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Սալդոն ասել է, որ դա տեղի կունենա շատ շուտվ։

«Մարդիկ ինձ հարցնում են. Ի՞նչ կարծիքի ես Խերսոնի մասին: Կարծում եմ մի բան, որ մոտ ապագայում, շատ շուտով, Խերսոնը կրկին կհայտնվի Ռուսաստանի Դաշնության Խերսոնի շրջանի ամբողջական կազմում»,- լրագրողներին ասել է Սալդոն:

Խերսոնի նահանգապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ռուսական ուժերը Խերսոն քաղաքը թողել են միայն որոշ ժամանակով։ Նա բարձր է գնահատել Ժողովրդական ճակատի կատարած աշխատանքը տարհանման կազմակերպման գործում՝ նշելով, որ բնակիչներին տարհանելու համար կազմակերպվել են լայնածավալ աշխատանքներ, որոնցում ճակատն իրեն դրսևորել է իր ամենաուժեղ կողմից։

Նա հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ Խերսոն քաղաքից և Դնեպր գետի աջ ափի գրեթե 150 հազար բնակիչներ տեղափոխվել են ձախ ափ։ Պատոնյայի խոսքով՝ այժմ Ժողովրդական ճակատն ավելի ու ավելի է ներգրավվում զինվորականների ապահովման աշխատանքներում։

2022 թվականի հոկտեմբերի 18-ին Սալդոն հայտարարել էր, որ Խերսոնի շրջանի աջափնյա հատվածից խաղաղ բնակիչները կտեղափոխվեն դեպի Դնեպրի ձախ ափ՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով, որը կարող է առաջանալ, եթե ուկրաինացի զինվորականները հարվածեն Կախովսկայա հիդրոէլեկտրակայանին։ Հոկտեմբերի 31-ին շրջանի նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել էր շրջանի ձախափնյա հատվածում Դնեպրից 15 կմ-ով տարհանման գոտու ընդլայնման մասին։

Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը լքում է Խերսոնը՝ պաշտպանական դիրքեր կառուցելով Դնեպրի ձախ ափի երկայնքով։ Նոյեմբերի 11-ին՝ ռուսական ուժերի հեռանալուց հետո, ուկրաինական ուժերը հաստատվել են քաղաքում։





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից