Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:32 03-03-2022

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Մեծարգո պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական ուղերձի մեջ:


Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները