Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 13:04 03-03-2022

ՌԴ-ում բնակվող հայազգի բիզնեսմեններին պետք է տալ հնարավորություն. Վարազդատ Հարությունյան

Oragir.news-ը զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ՝ ՌԴ-ում ապրող բիզնես ունեցող քաղաքացիների, ՀՀ-ում ներդրումներ կատարելու պատրաստակամության և պատկան մարմինների՝ ՌԴ-ում բնակվող հայ գործարարներով չհետաքրքրվելու մասին։

Փաստաբանն ասաց, որ ՌԴ-ի նկատմամբ սկսված և դեռևս չավարտվող սանկցիաների շքերթի արդյունքում ռուս ձեռնարկատերերը կանգնել են շատ լուրջ մարտահրավերների առաջ։ Նրանք խնդիր ունեն իրենց արևմտյան գործընկերների հետ բիզնես հարաբերություններում դրամաշրջանառություն ապահովելու համար, որը վերաբերում է այն ընկերություններին, որոնք որոշակի հոսքեր ունեն արևմտյան երկրներից։ «Այսօր այդ ձեռնարկություններն իրենց դրամական հոսքերի խնդիրը չեն կարողանում լուծել կամ լուծում են մեծ դժվարությամբ, որովհետև խոշորագույն ռուսական բանկերը այդ սանկցիաների տակ են, իսկ SWIFT համակարգի անջատումից հետո խնդիրներ ունեն, և այդպիսի խնդիրներ լուծելու նպատակով ման են գալիս սանկցիաներ չկիրառած, իրենց համար ազատ երկրներ, ովքեր կկարողանան տեղափոխել իրենց բիզնեսը»։

Փաստաբանի ասաց, որ ՌԴ-ում բնակվող հայազգի բիզնեսմեններին նույնպես պետք է տալ հնարավորություն՝ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխելու համար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում