Միտք 4 տարի առաջ - 10:08 03-03-2022

Ադրբեջանը՝ Նախիջևանի, Թուրքիան Կարսի և Արդահանի համար է տագնապում

Փետրվարի 22-ին Մոսկվայում Պուտինի և Ալիևի միջև դաշնակցային համագործակցության հռչակագրի ստերագրումից ամնմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարաությունը հրապարակեց Թուրքմենչայի պայմանագիրը: 1828 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի ավարտին, կնքված այդ պայամագրով Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքները: Թուրքմենչայի պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները, որոնցից մեկն էլ Արցախի միացումն էր Ռուսատանին:

Ռուսաստանի ԱԳՆ-ի այդ պատմական փաստաթղթի՝ Թուրքմենչայի պայմանագրի հրապարակումից, ասել է թե՝ ոմանց հիշողության մեջ թարմացնելուց հետո Ադրբեջանը խառնվեց իրար: Իսկ այսօր Թուրքիան է խառնվել իրար: Իշխանական օղակներից տագնապով զգուշացնում են Էրդողանին, որ Ռուսաստանը Ուկաինայում պատերազմն ավարտելուց հետո տեղափոխվելու է Կարս ու Արդահան: Նույն թուրք պաշտոնյան հորդորում է թուրքիայի ղեկավարին՝ օգնել Ուկրաինային՝ միջամտելով պատերազմին, որպեսզի Ռուսաստանը հաջողություն չունենա:

Ոչ պաշտոնական տվյալներով ադրբեջանցի զինյալներ են Ուկրաինայի կողմից կռվում ռուսական բանակի դեմ: Իսկ Ադրբեջանում հակառուսական ցույցեր են՝ բնականաբար Ալիևի դրդմամբ, առանց որի անհնար էր: Ցուցարարները ընդգծում են, որ հայերի դեմ երկրորդ պատերազմում Ուկրաինան օգնել է իրենց, և հիմա իրենք պետք է օգնեն Ուկրաինային, որպեսզի միասին նշեն ռուսների դեմ հաղթանակը, ինչպես նշեցին հայերի դեմ հաղթանակը: Նաև օգնություն են հավաքում և ուղարկում Ուկրաինա: Թուրքիայում նույնպես ցույցեր են:

Մենք չենք որոշելու տարածաշրջանում կատարվող դեպքերն ու իրադարձությունները՝ կանխելու կամ ծավալելու առումով, նաև՝ մեզ սպասվողը: Բայց մենք կարող ենք և պարտավոր ենք մեր տանը տեր լինել: Պարզապես մենք այս իրավիճակում պարտված երկիր ենք և այդպիսին էլ ուզում ենք մնալ: Հարկավոր է այնպիսի իշխանություն, որ տեր լինի, ոչ թե մի կերպ մնացած տունն էլ բաշխի, և կարողանա սպասվող իրականության ընթացքը հօգուտ մեզ դարձնել:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան